Adex գովազդային գործակալությունը հիմնադրվել է 2015թվականին:
Մեր կազմակերպության առաքելությունն է հայաստանյան շուկայում ներդնել սոցիալական ցանցերում պրոֆեսիոնալ գովազդի իրականացման մշակույթը և օգտագործելով սոցիալական ցանցերի ներուժը՝ նպաստել ՓՄՁ զարգացմանը:
Ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, քան որևէ այլ մեդիա հարթակում: Ուստի յուրաքանյչուր բիզնես պետք է ներկայացված լինի սոցիալական ցանցերում և օգտվի սոցիալական ցանցերի կողմից ընձեռնված անսահմանափակ հնարավորություններից:
Մեր արհեստավարժ թիմն ունի ավելի 5 տարվա փորձ այս ոլորտում: Մեր թիմում ընդգրկված են ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր կօգնեն Ձեզ և Ձեր բիզնեսին գրավել ամուր դիրքեր հայկական և, ինչու ոչ, նաև արտասահմանյան շուկաներում: