Այսօր մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում ցանկացած այլ մեդիահարթակի համեմատությամբ: Իսկ Դուք երբևիցե ուսումնասիրել եք՝ արդյո՞ք Ձեր բրենդը ճանաչելի է ինտերնետում: Արդյո՞ք այն ճիշտ է ներկայացված միլիոնավոր պոտենցիալ հաճախորդներին, որոնք ամեն օր անցկացնում են հսկայական ժամանակ սոցիալական ցանցերում: Եթե Դուք նման տեղեկատվության չեք տիրապետում, ապա մենք կօգնենք Ձեզ:
Մեր հմուտ մասնագետները կուսումնասիրեն Ձեր բրենդի ճանաչելիությունը ինտերնետ տիրույթում, կուսումնասիրեն Ձեր բրենդի ուժեղ և թույլ կողմերը և կմշակեն ինտերնետում բրենդի առաջմղման համալիր ռազմավարություն, որը թույլ կտա՝
1. Առավել ճանաչելի դարձնել Ձեր բրենդը միլիոնավոր պոտենցիալ հաճախորդների շրջանում,
2. Բրենդի և ապրանքային տեսականու վերաբերյալ ողջ տեղեկատվությունը կանոնակարգված կերպով թույլ կտա ներկայացնել ինտենրետ տիրույթում,
3. Բրենդի ճանաչելիության հաշվին կապահովի վաճառքների և արդյունքում նաև եկամտի կայուն աճ:
Ծառայության արժեքը սկսում է ամսական 300 000 ՀՀ դրամից: